2016 թ-ին Եվրոպա կժամանի ևս 1 մլն փախստական
Փախստականների հարցերով միջազգային կազմակերպությունը կանխատեսել է, որ 2016 թվականին Եվրոպա կշարունակի ժամաելի ևս 1 մլն միգրանտ, հաղորդում է BBC-ն:
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանի խոսքով՝ 2015-ին Միջերկրական ծովով Եվրոպայի ափեր է հասել 1 մլն 400 հազար 356 միգրանտ և միայն Սիրիայի հակամարտության դադարեցումը կկանգնեցնի նրանց հոսքը:
Վերջերս եվրոպական մայրցամաք հասած միգրանտների մեծ մասը Սիրիայից, Աֆղանստանից ու Իրաքից են: