2015 թ-ին ծովային ճանապարհով Եվրոպա է հասել 700 հազարից ավելի փախստական ու միգրանտ
2015 թվականի հունվար ամսից մինչև այսօր ծովային ճանապարհով Եվրոպա է հասել 700 հազարից ավելի փախստական ու անօրինական միգրանտ: Այդ մասին հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
Կազմակերպության տվյալներով՝ 704 հազար 227 հոգուց 3257-ը մահացել են կամ անհայտ կորել Միջերկրական ծովում: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ բավականին բարձր է:
Ըստ փորձագետների՝ ամենավտանգավորը մնում է Թուրքիայից դեպի Հունաստան տանող ճանապարհը՝ եղանակային վատ պայմանների պատճառով: Միայն հոկտեմբեր ամսին Հունաստան է ժամանել 560 հազար 683 և Իտալիա՝ 139 հազար 594 մարդ: