2014-ին Եվրոպա կժամանի ավելի քան 800 հազար ներգաղթյալ
Ներգաղթյալների նավի վթարվելուց հետո Հունաստանի առափնյա ծառայությանը Էգեյան ծովում հաջողվել է փրկել 140 մարդու, ովքեր փորձել են ապօրինաբար ներխուժել երկիր: Փրկվածների քաղաքացիության մասին և այլ տվյալներ առայժմ չեն հաղորդվել, բացի այն, որ նրանք բոլորը տեղափոխվել են Հռոդոս:
Փրկարարական օպերացիային մասնակցել են 9 բեռնատար նավեր և ջերմանավեր, հածանավ և ուղղաթիռ:
Նշենք, որ ըստ որոշ եվրոպական երկրների ուսումնասիրությունների` միայն այս տարի Եվրոպա կժամանի ավելի քան 800 հազար ներգաղթյալ:
[url=http://http://www.mk.ru/social/2014/07/02/v-egeyskom-more-spasli-140-nelegalnykh-migrantov.html]www.mk.ru[/url]