Տարվա սկզբից ավելի քան 70 հազար փախստական է ծովով ներգաղթել Եվրոպա
Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Միլլմանը հայտարարել է, որ 5 ամսվա ընթացքում Միջերկրական ծովով ավելի քան 70 հազար միգրանտներ և փախստականներ են հասել Եվրոպա: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ փախստականների 80% -ը Եվրոպա է հասել Իտալիայով, իսկ մնացածը` Հունաստանով, Կիպրոսով և Իսպանիայով:
Միլլմանն ավելացրել է, որ անցած տարվա ընթացքում Եվրոպա է ներգաղթել 198 346 մարդ, իսկ 1569 մարդ ճանապարհին մահացել է: