Հանրապետությունը գտնվում է միջերկրածովյան հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
Հանրապետությունը գտնվում է միջերկրածովյան հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Անցած գիշեր ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ-ի1, Ապարանում՝ 68 սմ-ի, Հրազդանում՝ 73 սմ-ի, Ֆոնտանում՝ 53 սմ-ի:
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև երեկո, որից հետո այն կտեղափոխվի դեպի արևելք՝ իր տեղը զիջելով կայուն և հզոր անտիցիկլոնին: Երեկոյան ժամերից տեղումներն ամենուրեք կդադարեն և առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում կգերակշռի առանց տեղումների եղանակ:
Պայմանավորված եղանակի պարզեցմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ ցերեկները, պայմանավորված արեգակնային գործոնով, այն կբարձրանա 3-5 աստիճանով:
Մայրաքաղաքում առաջիկա օրերին գիշերը սպասվում է -4…-6 աստիճան, ցերեկը +3…+5 աստիճան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN. com[/color]-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերրութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: