33585 դիտում
14:23 13-12-2016
ԱԻՆ-ը նախազգուշացնում է՝ Հայաստանը վաղը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. սպասվում է ինտենսիվ ձյուն և բուք
Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը։
Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, միայն Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, կեսօրից հետո վերածվելով ձյան:
Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով: Ելնելով վերը նշված պայմաններից` նախարարությունը վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Նմանատիպ նյութեր
9965 դիտում
21:00 10-04-2015
Ուշադրություն. Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
12198 դիտում
11:26 16-03-2017
Հայաստանն առաջիկա օրերին կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը