slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բացվեց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը
211652_close_icon

Բացվեց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը

views-count5692 դիտում article-date 22:14 06-02-2016
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Մեղրիում ներկա է գտնվել տարածաշրջանային բժշկական կենտրոնի բացմանը: «Մեծ ոգևորությամբ ենք մասնակցում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում»,- ողջույնի խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` վերջին տարիներին, տեսանելի աշխատանքներ են իրականացվել սյունեցիներին ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններով ապահովելու ուղղությամբ: Կարճ ժամանակահատվածում, առողջապահության նախարարության, ծրագրերի իրականացման գրասենյակի և մարզպետարանի համատեղ ջանքերով հնարավոր է դարձել հիմնանորոգել և վերազինել Գորիսի, Քաջարանի ու Կապանի բժշկական կենտրոնները, ինչպես նաև կառուցել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի գեղեցիկ և ժամանակակից մասնաշենքը: Նախարարն ընդգծել է, որ մարզում արդի ենթակառուցվածքների ստեղծումը և բարելավումը շարունակում է մնալ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այսօր իսկ, էնդոսկոպիկ վիրաբուժական ծառայությունների հասանելիությամբ Սյունիքն առաջատար մարզն է Հայաստանում: Հաշված ամիսներ անց, Գորիսի բժշկական կենտրոնում կտեղադրվի գերժամանակակից համակարգչային շերտագիր: Սփյուռքի մեր հայրենակիցների օժանդակությամբ Գորիսում ստեղծվել և գործում է մարզային երկրորդ սրտային ինվազիվ վիրաբուժության կլինիկան: Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող սրտի անհետաձգելի վիրահատությունների «Stent for life» ծրագրով, արդեն իսկ մարզում փրկվել է շուրջ 5 տասնյակ մարդու կյանք: Զուգահեռաբար, մարզպետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում Սիսիանի բժշկական կենտրոնի փուլային արդիականացումն իրականացնելու ուղղությամբ: Այսպիսով, ծրագրերի իրականացման արդյունքում, Սյունիքի բոլոր համայնքների բնակիչներն այլևս ստիպված չեն լինի մեկնել Երևան՝ որակյալ բժշկական օգնություն ստանալու համար, այլ հնարավորություն կունենան ախտորոշվել և բուժվել տեղում` իրենց բնակավայրերին մոտ: Արմեն Մուրադյանը համոզմունք է հայտնել, որ նորաբաց կենտրոնը լինելու է օրինակելի բժշկական հաստատություն և ծառայություններ է մատուցելու, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ` հարևան երկրից ժամանած հիվանդներին: Շնորհավորելով ժամանակակից բժշկական կենտրոնի բացման կապակցությամբ` նա առողջապահության բնագավառի աշխատակիցների անունից, խորհին երախտագիտություն է հայտնել Հանրապետության Նախագահին` ոլորտի նկատմամբ ունեցած մեծ ուշադրության և աջակցության համար: Նշենք, որ ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ նախատեսվել էր Սյունիքի մարզի «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները միավորել՝ ստեղծելով նոր բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Նախատեսվել էր նաև մինչև 2016թ. հունիսի վերջը Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի համար կառուցել նոր շենք՝ տեղակայալով բժշկական կենտրոնի հիվանդանոցային բոլոր ծառայությունները: Կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունները տեղակայվել են բժշկական կենտրոնի նախկին պոլիկլինիկական մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկերում, ինչպես նաև Ագարակի նախկին հիվանդանոցի 1-ին հարկում: Միավորման արդյունքում բժշկական անձնակազմի կրճատումներ չեն եղել: Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ թիվ 7987-AM և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում: Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Բժշկական կենտրոնի շենքին կից կառուցվել է կաթսայատուն և էլեկտրաենթակայան: Տեղադրվել է դիզելային գեներատոր, իրականացվել է դրենաժային համակարգ, տեղադրվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Բարեկարգվել է կենտրոնի արտաքին տարածքը: Տեղադրվել են նաև արևային էներգիայով աշխատող մարտկոցներ, որոնք վերականգնվող էներգիայի հաշվին կապահովեն կենտրոնի տաք ջրամատակարարումը: Հիվանդանոցն օժտված է նաև հեռաբժշկության հնարավորություններով: Կենտրոնի երկհարկանի մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված են վարչական մասը, ինֆեկցիոն բաժանմունքը (5 մահճակալ), խորհրդատվական և ախտորոշիչ ծառայությունը՝ ներառյալ լաբորատորիան, կենտրոնական ախտահանման և այլ օժանդակ ծառայությունները: Երկրորդ հարկում տեղակայված են թերապևտիկ և մանկական բաժանմունքը (20 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը (10 մահճակալ)՝ մեկ անհատական տիպի ծնարանով, վիրաբուժական բաժանմունքը (10 մահճակալ)՝ մեկ վիրասրահով, հետվիրահատարանով և ինտենսիվ թերապիայի սրահով (5 մահճակալ): Ծրագրի շրջանակում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարք, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան` վնասվածքաբանական կցորդով, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր` սինխրոնիզացիայի հնարավորությամբ, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքեր և այլն: Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Մեղրու տարածաշրջանի շուրջ 11.1 հազ. բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ: Ծրագրի շրջանակներում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ 1.62 մլրդ դրամի ներդրում:

Նմանատիպ նյութեր