Էլթոն Ջոնը անակնկալ է մատուցել Լոնդոնի երկաթուղային կայարաններից մեկում. տեսանյութ
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել Լոնդոնի «Սենթ Պանկրաս» երկաթուղային կայարանում:
Նա նվագել է «Rocket Man» ստեղծագործությունը, ինչից հետո դաշնամուրի վրա թողել է իր ստորագրությունն ու հեռացել:
«Ընդունե՛ք այս դաշնամուրը, սա նվեր է: Սիրով` Էլթոն Ջոն». գրել է բրիտանացի երգիչը:
Ելույթի մասին լոնդոնցիներին նախապես չէին տեղեկացրել: Այն իրականում գովազդային քարոզարշավ էր` Էլթոն Ջոնի «Wonderful Crazy Night» նոր ալբոմի թողարկման կապակցությամբ:
Ներկայացնում ենք տեսանյութը: