Այսօր հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը ելույթ կունենա Մոսկվայում
Այսօր` մայիսի 30-ին, Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի կունենա հայտնի բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի համերգը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Մայիսի 28-ին երաժիշտն արդեն ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, որտեղ 12 հազար հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահի բոլոր տոմսերը գնվել են:
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի տոմսերը նույնպես արդեն գնված են: Հայտնի է, որ Էլթոն Ջոնը կկատարի նոր հիթեր իր նոր` «Wonderful Crazy Night» ալբոմից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի կայանա` նախագահի զբաղվածության պատճառով,- նշել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով երաժիշտի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին: