211652_close_icon
views-count576 դիտում article-date 17:23 05-02-2016

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը: Այս համատեքստում կողմերն արժեւորել են խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը, բարեկամական խմբերի միջեւ շփումները եւ խոսել առաջիկա համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: Պարոն Շարմազանովը նշել է, որ իր հերթին կանի հնարավորը հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել բարեկամ Արգենտինայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ԼՂ հիմնախնդրի հարցում ունեցած հավասարակշռված դիրքորոշման համար: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը, երկկողմ հարաբերությունների առավել սերտացման հարցում արգենտինահայ համայնքի ունեցած դերակատարությանը եւ այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր