Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է որոտացել
Մարդին ուղևորվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին տեղի է ունեցել պայթյուն: Այդ մասին հայտնել է Sabah թերթը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել, իսկ Մարդինում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: