Դավութօղլուի ավտոշարասյունն Իրաքում վթարի է ենթարկվել. կան վիրավորներ
                        Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վթարի է ենթարկվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ուղեկցող ավտոշարասյունը: 
Ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Բաղդադի Իբն Սինայի հիվանդանոց են տեղափոխվել Դավութօղլուին սպասարկող անձնակազմից 2 հոգի: 
Գործակալության տվյալներով՝ վթարի մեղավորը եղել է Թուրքիայի վարչապետի ուղեկցող ավտոմեքենաներից մեկի վարորդը, ով կորցրել է մեքենայի կառավարումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

