Դավութօղլուի ձևավորած կառավարությունը ստացավ խորհրդարանի վստահության քվեն
Թուրքիայի խորհրդարանն այսօր վստահության քվեով հաստատեց երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ձևավորած կառավարությունը:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, քվեարկությանը մասնակցել է 439 պատգամավոր, որոնցից 306 կողմ, իսկ 133-ը դեմ են քվեարկել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Դավութօղլուն, ով նաև ընտրվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել նախարարների կաբինետի վերաբերյալ նոր ծրագիրը: Քվեարկությանը չի մասնակցել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: