211652_close_icon
views-count3057 դիտում article-date 16:51 04-02-2016

Գավառամիտ, սուտասան. վարկային պայմանագրի քննարկմանը կրքերն այնքան էին թեժացել, որ խոստացվեց պատասխան` ԱԺ ամբիոնից, օդից ու ջրից

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկումը ևս խորհրդարանական «ռազբորկաների» առիթ դարձավ: Նախ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեց, որ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը իր` Մարուքյանի ելույթից հետո իրեն` Մարուքյանին վերագրել է մտքեր, որն ինքը չի ասել ու ավելացրեց. «Միտք առաջին. Երևանի գազն ու լույսեը անջատենք, փողը տանենք մարզեր: Ո՞վ ա նման բան ասել, բայց դա վերագրվել է մարզերից եկած պատգամավորներին, որոնք «գավառամտություն» են քարոզում այս ամբիոնից»՞ Էդմոն Մարուքյանը ավելացրեց, որ իրենք չեն ասել, որ «մարզերում վիճակ վատ ա, Երևանն է մեղավոր», ասել են, որ իշխանություններն են մեղավոր: Եվ հետո, Մարուքյանն ասում է` ինքն ու իր ամբիոնը, իր կարծիքն է, հայտնում է, որևէ մեկին չի վիրավորում: Իր ելույթը ԱԺ անկախ պատգամավորը ամփոփեց` ասելով, որ ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծավոր քաղքենի, որի զոհն է այսօրվա Երևանը: Եվ գավառամատությունը հենց այն կառուցած Հայաստանն է, որտեղ ճոռոմ բառերի տակ թաքնված են անհավասար հնարավորությունները: Էդմոն Մարուքյանը նաև զգուշացրեց` իրեն Շարմազանովը կվիրավորի ԱԺ ամբիոնից, պատասխան կստանա` ԱԺ ամբիոնից, ջրո՞ւմ, ջրից պատասխան կստանա, օդու՞մ, օդից, հողից` հողի վրա: «Տակ չմնաց» նաև Էդուարդ Շարմազանովը, ով ամբիոնից հայտարարեց, որ ԱԺ-ն գլադիատորական մարտերի վայր չէ, իսկ Էդմոն Մարուքյանին էլ խնդրեց չգնահատել իր ուժերն ու դերակատարումը . «Ես խնդրում եմ՝ իմ ելույթը ոչ խմբագրեք, ոչ էլ էս ամբիոնից սուտ խոսեք… կամ Ձեզ սխալ են պատմել կամ սխալ եք կարդացել` ճիշտ չեք հասկացել… ես իմ ասածների տերն եմ, որ Երևան քաղաքը մի հակադրեք մարզերին, որևէ վիրավորական արտահայտություն չի եղել, եղել է գավառական մտածողություն»: Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2015 թ օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 40 միլիոն դոլարի վարկ՝ 25 տարի մարման ժամկետով՝ կենսական նշանակության ճանապարհներն ու գյուղական համայնքներն արդի ճանապարհային ցանցի միջոցով մայրուղիներին կապելու ու բարենորոգելու համար:

Նմանատիպ նյութեր