211652_close_icon

Չինացիները «Շախտյորի» կիսապաշտպանի համար կվճարեն 46 մլն եվրո

views-count1826 դիտում article-date 15:31 04-02-2016
«Շախտյորի» կիսապաշտան Ալեքս Տեյշեյրան տեղափոխվում է չինական «Ցզյանսու Սունին» ակումբ: Մոտ օրերս 26-ամյա բրազիլացու տրանսֆերը կկայանա, իսկ դրա արժեքը կկազմի 46 միլիոն եվրո: Այդպիսով, Տեյշեյրայի տրանսֆերը կդառնա Ասիայի պատմության մեջ ամենաթանկը` գերազանցելով Ջեքսոն Մարտինեսի տրանսֆերը, որի համար «Գուանչժոու Էվերգրանդը» «Ատլետիկոյին» վճարել էր 42 միլիոն եվրո: Նշենք, որ Տեյշեյրային ցանկանում էր ձեռք բերել «Լիվերպուլը», սակայն անգլիական ակումբը նրա համար 34 միլիոն եվրոյից ավել չցանկացավ վճարել:

Նմանատիպ նյութեր