Ավստրալացին միտումնավոր վրաերթի է ենթարկել 17 կենգուրուի
Ավստրալական Բրիսբեն քաղաքի ավտոճանապարհներից մեկում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 17 կենգուրուի: Այս մասին հայտնում է Brisbane Times-ը:
«Անվադողերի հետքերից ելնելով` կարելի է ենթադրել միտումնավոր վրաերթի մասին: Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, որպեսզի վրաերթի ենթարկի կենդանիներին»,- հայտնել է Կենդանիների պաշտպանության միության ներկայացուցիչը:
Նշենք, որ 17 կենգուրուները տեղում սատկել են:
Հիշեցնենք, որ հունվարին Ավստրալիայում նմանատիպ դեպք էր տեղի ունեցել, երբ 19-ամյա ավստրալացին կենգուրուի պայուսակը պայթուցիկ նյութերով էր լցրել: