Ավստրալացին բացառիկ վագրերի է մեծացնում իր տանը.Ֆոտոշարք
Ինչպես հայտնում է BBC-ն իր ֆոտոռեպորտաժում` ավստրալաբնակ կենդանապան Ժիլ Քլարկինը կենդանիների մասին հոգ է տանում Բրիսբենի (Ավստրալիա) կենդանաբանական այգում, սակայն նրա տունն էլ քիչ է տարբերվում այգուց. այնտեղ նա վագրերի բացառիկ տեսակներ է մեծացնում:
Ժիլ Քլարկը դա անում է արդեն շուրջ 20 տարի. սկսել է Լոնդոնում, որտեղ ևս կենդանաբանական այգում է աշխատել: Նա մի քանի վագրերի ու առյուծների կորյունների է մեծացրել:
Քուինսլենդի կենդանաբանական այգում, որտեղ Քլարկն այժմ աշխատում է, առաջին անգամ վագրերը ձագեր են ունեցել: Այն, թե ինչպես է նա այդ կորյուններին մեծացնում իր տան բակում BBC-ն անվանել է «վագրերը եկան թեյելու և մնացին»:
Քլարկը պատմում է, որ կորյունները կշռում են 2,5 կգ: Նրանք իրենց կյանքի առաջին ամիսներին բացարձակ վտանգավոր չեն: Այնպես որ, այդ գործին մասնակցում են անգամ իր ընտանիքն ու երեխաները: