Շունն՝ ընդդեմ կենգուրուի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ավտոճանապարահներից մեկում հայտնված հսկա կենգուրուն արգելափակել էր փողոցի երթևեկությունը և խցանում ստեղծել:
Այդ պահին սեփական տներից մեկի շունը փորձում էր հարձակվել հսկա կենգուրուի վրա և անվերջ հաչում էր: Կենգուրուն սակայն չէր արձագանքում և այդպես էլ չհարձակվեց չորքոտանու վրա:
Խցանման մեջ հայտնված վարորդներից մեկը տեսանկարել էր այդ ամենը և հրապարակել տեսանյութը համացանցում:
Ներկայացնում ենք տեսանյութը: