Ավստրալացին 2-րդ Համաշխարհային պատերազմից մնացած ռումբը ցանկացել է պահել տանը
Ավստրալիայի ոստիկանությունը մի ձկնորսից առգրավել է 2-րդ Համաշխարհային պատերազմից մնացած ռումբ, որը սակրավորները հաջողությամբ վնասազերծել են:
Ձկնորսությունից տուն վերադառնալիս տղամարդը նկատել է ռումբը, տարել այն քաղաքի կենտրոն եւ «գլուխ գովացել»՝ բոլորին ցույց տալով գտածոն:
Հասկանալով դրա իրական վտանգը՝ քաղաքացիներից մեկը դիմել է ոստիկանություն: Հատկանշական է, որ ձկնորսը ցանկացել է ռումբը պահել իր տանը՝ հուշանվերների կողքին:
Հիշեցնենք՝ 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրալիան 60 անգամ ենթարկվել է Ճապոնիայի ռմբակոծությանը: