Պիզայի թեք աշտարակը կամ պարզապես Պիզայի աշտարակը գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։
Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի. այն սկսվել է 1173թ. օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։
Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։ Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։
Այժմ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այն ընկնում է։
Աշտարակի բարձրությունը գետնից 56.67 մ է, հիմքի մոտ պատերի հաստությունը՝ 2.44 մ, քաշը կազմում է 14 500 տոննա։
Աշտարակն ունի 296 աստիճան։ Մինչև 1990-ից 2001թթ. կատարված վերակառուցման աշխատանքներն աշտարակի թեքությունը եղել է 5.5 աստիճան, սակայն, ներկայումս 3.99 աստիճան է։ Սա նշանակում է, որ աշտարակի գագաթի հորիզոնական տեղաշարժը կազմում է 3.9 մ։
Պիզայի աշտարակը ստացել է «ընկնող աշտարակ» անվանումը։
Այն հանդիսանում է ազգային հարստություն և համարում է զբոսաշրջիկների կողմից Իտալիայում ամենաայցելված վայրերից մեկը։