2364 դիտում
17:27 03-02-2016
Հանրապետության ողջ տարածքում ճանապարհների ձմեռային պահպանությունը կատարվում է շուրջօրյա. տեսանյութ
Հանրապետության ողջ տարածքում ճանապարհաշինական ընկերությունների կողմից շարունակվում են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները:
Գորիսի տարածաշրջանում այս պահին փակ ճանապարհներ չկան: «Ոսմար» ՍՊ ընկերության ղեկավար Նելսոն Ոսկանյանի փոխանցմամբ՝ գիշերն այստեղ ձյուն է եկել, սակայն ճանապարհը ոչ մի րոպե փակ չի եղել: Ճանապարհը հիմա մառախլապատ է, սակայն տեսանելիությունը ցածր չէ: Ամբողջ գիշեր և այսօր առավոտից ճանապարհաշինարարները մաքրում, աղ ու ավազ են շաղ տալիս ճանապարհներին, լայնացնում երթևեկելի հատվածները:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, որը բքի և անբավարար տեսանելիության պատճառով ողջ օրը փակ էր, ճանապարհաշինարարների ջանքերի շնորհիվ երեկ երեկոյան արդեն երկկողմանի երթևեկելի էր, և լիարժեք շահագործվում էր: «Ոսմար» ՍՊ ընկերության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ճանապարհի մաքրման աշխատաքներին երեկ տեղում հետևում էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը:
Բերդ-Ճամբարակ հատվածում այս պահին աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան: Ընկերության ղեկավարի՝ Գագիկ Ադամյանի խոսքով, անբավարար տեսանելիության պատճառով այս ճանապարհահատվածը երեկվանից փակ է: Սակայն, չնայած գիշերը տեղացած ձյանն, այսօր առավոտից եղանակն արևային է, և «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարներն անցել են գործի, որպեսզի հնարավորինս շուտ ճանապարհը բացեն։ Ընկերության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ անընդհատ հետևում են, որպեսզի այդ ճանապարհով երթևեկող վարորդները զերծ մնան եղանակի մատուցած անհարամարություններից:
Աշոցքում, որտեղ մի երկու օր առաջ ձյան հաստությունը հասնում էր մինչև 4 մետրի, այս պահին որևէ փակ ճանապարհ չկա: «Աշոցքի ԱՏՃ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը նշեց, որ այս գիշեր բուք է եղել և տեղացել է ձյուն, սակայն ընկերության աշխատակիցների ջանքերով ճանապարհը չի փակվել: Հիմա եղանակը կայուն է, տեղումները դադարել են, և այս պահին էլ ճանապարհի մաքրման աշխատանքներ են տարվում:
«Ճանապարհները բաց են, երթևեկությունն՝ անխափան»,- մեզ հետ զրույցում ասաց «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ղեկավար Ազատ Գասպարյանը: Մեր ճշտող հարցին, թե՝ խոսքը նաև Մեղրիի լեռնանցքի՞ն է վերաբերում, պարոն Գասպարյանը դրական պատասխան տվեց: Այստեղ ամեն ժամ հետևում են եղանակային կանխատեսումներին ու տեղյակ էին, որ երեկ գիշերն, օրինակ, ձյուն պիտի տեղար: Ճանապարհը մաքրող տեխնիկան և ճանապարհաշինարարների հերթապահ բրիգադը աշխատում են 24-ժամյա հերթափոխով: Ազատ Գասպարյանը վստահեցրեց, որ ձյունն արագ մաքրելու և ճանապարհը միշտ բաց պահելու համար ընկերությունն ապահովված է աղ ու ավազով, ինչպես նաև անհրաժեշտ մեքենամեխանիզմներով։
Հիշեցնենք, որ Հանրապետության բոլոր մարզերում շուրջօրյա ժամանակացույցով շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները: Ճանապարհները մշակվում են աղ ու ավազով, ձյուն մաքրող մեքենամեխանիզմներն անընդմեջ աշխատում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23101 դիտում
23:48 20-03-2018
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում կատարվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1102 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1618 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում
838 դիտում
19:16 09-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը