Գվարդիոլան դժգոհել է Վիդալից, որ նա ալկոհոլ է օգտագործել:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհ է մնացել, թե ինչպես է թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ձմեռային հավաքներին ժամանակ անցկացրել:
Նշվում է, որ Կատարում հավաքի ժամանակ չիլիացին մի քանի անգամ լքել է թիմի հյուրանոցը և հարբած վերադարձել: Ձմեռային տոներից հետո Վիդալը այն խաղացողներից մեկն է եղել, որը քաշ էր ավելացրել:
Գվարդիոլան հասկացրել է, որ Վիդալի հանդեպ ոչ մի կարգապահական միջոց անձամբ չի կիրառի ու նրա վարքագծի հարցով պետք է զբաղվեն թիմակիցները:


