2635 դիտում
08:40 15-05-2014
Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ն ալկոհոլ չի օգտագործում․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ն ալկոհոլ չի օգտագործում: Եվրոպայի և ԱՊՀ 51 երկրների շարքում «օյաղների» թվով մենք 16-րդ տեղում ենք: Առաջին տեղում տաջիկներն են. ալկոհոլ չի օգտագործում 90.7%-ը: Փոխարենը՝ ալկոհոլ օգտագործող տաջիկներն այնքան շատ են խմում, որ մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի քանակով տարածաշրջանում առաջինն են (տարեկան ավելի քան 30 բացարձակ լիտր սպիրտ):
Հայերս, որքան էլ զարմանալի լինի, խմելու առումով տարածաշրջանում ետնապահ ենք: Հայաստանում, ըստ զեկույցի, յուրաքանչյուր մարդուն բաժին ընկնող ալկոհոլի միջին սպառումը կազմում է տարեկան 5.3 բացարձակ լիտր: Իսկ եթե հաշվարկից հանում ենք չխմողներին, ապա ալկոհոլ օգտագործող մարդիկ միջինը խմում են տարեկան 8.3 լիտր:
Ավելացնենք նաև, որ Հայաստանում նախընտրում են թունդ ալկոհոլային խմիչքները: Գինին կազմում է սպառված ալկոհոլի 5%-ը, գարեջուրը՝ 10%-ը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
23:38 04-06-2014
Ամենաշատ ալկոհոլ օգտագործում են բելառուսները. հետազոտություն
6763 դիտում
21:10 27-12-2016
Ժերար Դեպարդիեն, ով հայտնի է գինու նկատմամբ իր հակումով, խոստովանում է, որ օրական օգտագործում է մոտ 14 շիշ ալկոհոլ
1370 դիտում
14:11 31-05-2016
Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 56 տոկոսը ծխող է.
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը