211652_close_icon
views-count1403 դիտում article-date 12:34 03-02-2016

24-ամյա աղջիկը հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մարգարիտա Հ.-ին, որը հունվարի 30-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր