211652_close_icon
views-count5343 դիտում article-date 21:47 02-02-2016

Մոսկվայում հարբած ամուսինները նորածին երկվորյակներին մոռացել են տաքսու մեջ

Մոսկվայի արևմուտքում հարբած ամուսինները նորածին երկվորյակներին տաքսու մեջ են մոռացել: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն: Օզյորնայա փողոցում պատվերով ժամանած տաքսու մեքենային մոտեցել են երկվորյակ երեխաներին գրկած ամուսինները, ովքեր, ըստ տաքու վարորդի խոսքերի` վիճաբանում էին ինչ-որ հարցի շուրջ: Ամուսինները թողել են փոքրիկներին մեքենայի հետևի նստատեղին և շարունակելով վիճաբանել` հեռացել են մեքենայից: Վարորդը անմիջապես ոստիկանություն է ահազանգել: Ընդամենը 2 րոպե անց նրան մոտեցել է տվյալ թաղամասի ոստիկան Ալեքսեյ Սկվորցովը, ով ավելի ուշ պարգևատրվել է` կարճ ժամանակում փոքրիկների ծնողներին հայտնաբերելու համար: Պարգևատրվել է նաև տաքսու վարորդը: Այս պահին հարբած ծնողների երկվորյակ նորածինները գտնվում են մանկատանը:

Նմանատիպ նյութեր