Պետերբուրգում ուղեւորը տաքսու մեջ ոսկեգույն «Կալաշնիկով» է մոռացել
Սանկտ-Պետերբուրգում մի բիզնեսմեն տաքսու մեջ մոռացել է ոսկուց պատրաստված «Կալաշնիկով» ավտոմատ: Տղամարդը քաղաքի կենտրոնից տաքսի է նստել եւ ուղեւորվել ծայրամասային ամառանոցներ: Տաքսու վարորդի խոսքով` ճանապարհին բիզնեսմենը հեռախոսով վիճել է ինչ-որ մեկի հետ, ապա խնդրել կանգնել, ինչից հետո դուրս է եկել մեքենայից եւ փախել:
Բիզնեսմենն ավտոմեքենայի մեջ մոռացել է պայուսակը, որում եղել է ոսկուց պատրաստված АК-47: Troika Cars տաքսի-ծառայությունը հայտարարություն է տարածել` խնդրանքով տրամադրել տղամարդու մասին տեղեկատվություն, որպեսզի կորցրածը վերադարձնեն: