154586 դիտում
18:14 20-10-2018
«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել է լացով. Aravot.am
Գյումրու«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/10/20/988242/?fbclid=IwAR3sMfz_WZcxJHiP6qTdcIOPzWLOd-CqpTiUwA3AE9mGmvSUksGIV7rY9J0]Aravot.am[/url]-ը:
Սակայն դա արել է սրտի կսկիծով, ողբալով։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։ Նա հայտարարել է, որ ավելի բարոյական կգտնվի, եթե նրանց մանկատուն հանձնի, քան իր մոտ պահի ու սովամահ անի։
Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին էլ խնդրել իրեն տանել մանկատուն՝ երեխաներին հրաժեշտ տալու։
Մարզպետարանի պաշտոնյան, որը երեկ ողջ օրվա ընթացքում հոգեբանական աշխատանք է տարել նրա հետ, խնդրում է վերջ դնել սոցիալական ցանցերով երիտասարդ կնոջ հասցեին գրվող վիրավորանքներին, քանի որ, ըստ նրա, 18-ամյա աղջիկն ավելի շատ զոհ է, քան մեղադրյալ։
Նա ևս, ըստ Լիլիթ Գորգինյանի երեխա է, դեռ բավարար հասունություն չունի, իր խնդիրների հետ մնացել է միայնակ։ Նա դաժան կյանքի պատմություն ունի, մեծացել է թշվառ պայմաններում, այժմ էլ անօգնական է։
18-ամյա Մ․Մ-ի մայրը միայնակ է մեծացրել իր երկու զավակներին, ընդ որում եղբայրն առողջական խնդիրներ ունի։
Երիտասարդ աղջիկը սիրած տղա է ունեցել, որին վստահել, հավատացել է, սակայն, սիրավեպն ամուսնությամբ չի ավարտվել։ Երբ Շիրակի մարզպետարանի պաշտոնյան նրան հորդորել է գոնե երեխաների հորը տեղեկացնի, գուցե նա ցանկություն ունենա օգնելու, պահելու, աղջիկն ասել է՝ «Ոչ, նա չպիտի իմանա, որ երեխաներ ունի»։
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2018/10/20/988242/?fbclid=IwAR3sMfz_WZcxJHiP6qTdcIOPzWLOd-CqpTiUwA3AE9mGmvSUksGIV7rY9J0]Aravot.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
16595 դիտում
15:30 24-10-2018
Մանե Թանդիլյանը հանդիպել է երկվորյակներին թողած մորը. նա ետ կվերադարձնի երեխաներին
771 դիտում
18:04 26-02-2015
Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները լացով չպետք է լինեն. Շիրակի մարզպետ