211652_close_icon
views-count807 դիտում article-date 14:55 02-02-2016

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Գարեգին Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի, որսորդական հրազեն, 5.45 մմ տրամաչափի` 180, 7.62 մմ տրամաչափի` 95, «ԱԳՍ-30» տիպի գնդացիրի 3 փամփուշտ ու անհայտ տեսակի 1 ական: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հենրիկ Դ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, իսկ 1988 թ. ծնված Նորայր Հ.-ն՝ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր