211652_close_icon
views-count728 դիտում article-date 13:48 28-04-2015

Զենք-զինամթերքի հանձնում՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1950 թ. ծնված Միշա Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տ/չ երկփողանի ողորկափող որսորդական հրացան։ *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Ալբերտ Դ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 1 նռնակ, 1 պայթուցիչ, «Տրատիլովայա շաշկա» գրառմամբ պայթուցիկ 1 զանգված, տարբեր մմ տ/չ 51 փամփուշտ։ *** Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1951 թ. ծնված Բուլիկ Խ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տ/չ 47, 7,62 մմ տ/չ 12 և 14,5 մմ տ/չ 3 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 1 և «ՏՆՏ 48» տիպի 1 գործարանային արտադրության նռնակներ` առանց պայթուցիչների, 6 մ «Բիքֆորդյան» քուղ։ *** Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի ձեռքի 1 նռնակ` պայթուցիչով և 5,45 մմ տ/չ 86 փամփուշտ։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր