211652_close_icon
views-count5096 դիտում article-date 21:14 01-02-2016

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ նախաձեռնությամբ հերոսացած հայորդիներին նվիրված ցայտաղբյուր է բացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ շուրջ 500 նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Հայոց բանակի օրվա շրջանակներում երդման արարողությունից հետո կազմակերպվեց համերգային ծրագիր, ՀՀԿ-ական երիտասարդները ռազմահայրենասիրական կատարումներով ոգևորեցին ներկաներին: Նորակոչիկներին ողջունեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ միջնորդությամբ գնդապետ Վ. Ասատրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած 2 զորակոչիկի տրամադրեց հնգօրյա և յոթօրյա արձակուրդ: Ծրագրի 2-րդ մասը կայացավ փետրվարի 1-ին Արմավիրի N զորամասում, որի ընթացքում տեղի ունեցավ զորամասի բակում կառուցված ցայտաղբյուրի բացման արարողությունը: Հատկանշական է այն փաստը, որ ցայտաղբյուրի մոտ տեղադրված են հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսաբար նահատակված արմավիրցի հայորդիների նկարները, և ըստ այդմ ամեն ոք ցայտաղբյուրից ծարավը հագեցնելիս կխոնարհվի հայրենիքի հերոսների առաջ: Ցայտաղբյուրի բացման արարողությանը ներկա էին նաև հերոսաբար զոհված զինծառայողներ Արարատ Խանոյանի, Գոռ Գրիգորյանի և Սարգիս Մովսիսյանի ծնողներն ու հարազատները: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր