211652_close_icon
views-count3847 դիտում article-date 12:35 12-12-2016

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ծաղկաձորյան հավաքի ընթացքում 35 նորանդամ երիտասարդ համալրել է ՀՀԿ ԵԿ շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 9-11-ը Ծաղկաձորում կայացել է ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը, որին մասնակցել են շուրջ 50 երիտասարդներ: Հավաքի ընթացքում ՀՀԿ ԵԿ շարքերը համալրել են 35 երիտասարդներ: Նորանդամ երիտասարդներին անդամատոմսերը հանդիսավոր կերպով հանձնել է ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վերջինս ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ներկայացրել է մարզում իրականացված աշխատանքները և ապագա ծրագրերը, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին: Նա կարևորել է երիտասարդների եռանդուն և ակտիվ մասնակցությունը կուսակցական աշխատանքներին: ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը երիտասարդներին ներկայացրել է կուսակցության կառուցվածքը, գործունեությունը, կատարված աշխատանքները, ինչպես նաև ծանոթացրել ՀՀԿ ԵԿ հանձնաժողովների գործունեությանը: Կուսակցության պատմությունն ու գաղափարախոսությունն առավել մանրամասնորեն երիտասարդներին ներկայացրել է ՀՀԿ ԵԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը: Հավաքի շրջանակներում կազմակերպվել են նաև ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, ասմունքի և կիթառի երեկոներ, երիտասարդները սովորել են ազգային պարեր: Ծրագրի եզրափակիչ օրը երիտասարդներն այցելել են Կեչառիսի վանական համալիր և մասնակցել պատարագին: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+

Նմանատիպ նյութեր