Երևանում կայացավ Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիներին նվիրված «Հարատև կռիվ» ֆիլմի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, երեկոյան Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ, անվանի ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը, որը նվիրված էր, Արցախյան ազատամարտի տարիներին, դրանից հետո և 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին զոհված հայորդիների հիշատակին:
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում Երկրապահ կամավորականներն էին, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամներն ու մի շարք այլ հասարակական կազմակերպությունների և ջոկատների ներկայացուցիչներ:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի