211652_close_icon
views-count2859 դիտում article-date 20:03 01-02-2016

Հայաստանի շախմատի Դևիդ Բեքհեմը. CNN-ը Լևոն Արոնյանի մասին. Yerkir.am

Ամերիկյան СNN մեդիա ընկերությունը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասին: «Հայաստանի շախմատի Դևիդ Բեքհեմ»-ը վերնագրված հոդվածում Շինա Մըքքենզին գրել է. «Իր հայրենի Հայաստանի փողոցներով քայլելիս մարդիկ ողջունում են նրան, ռեստորաններում նա անվճար է ուտում, ծնողներն իրենց նորածին երեխաներին անվանակոչում են նրա անունով: Արոնյանը դերասան չէ, ոչ էլ՝ ակտիվիստ կամ աստղագնաց: Նա շախմատիստ է` աշխարհում չորրորդ լավագույն շախմատիստը: Եվ այս փոքր հետխորհրդային շախմատային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է»: Կայքը մեջբերել է Արոնյանի խոսքերը. «Մենք միայն պայքարող, կռվող ազգ չենք: Մենք նաև այնպիսի ազգ ենք, որը կարող է վերադառնալ իր փառքին, երբ մենք մեծ երկիր էինք: Երբ ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես ավելի քան 1500 տարվա վաղեմության վանքեր, համալսարաններ, և քեզ մի զգացում է պատում` ասես «սա հենց այն է, ինչ մենք կանք: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի ինտելեկտուալ հսկայական կարողություն: Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ ժողովրդին դեպի շախմատ տանող ուժը հենց ցանկությունն է՝ հետ վերադարձնել այն զգացողությունը, որ մենք ժամանակին գիտնական ազգ ենք եղել»: Հոդվածն ամբողջությամբ` [url=http://www.yerkir.am/news/view/100391.html]Yerkir.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր