Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ով նախորդ մրցաշրջանից հետո ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է օգնել ազգային հավաքականին, եթե դրա կարիքը առաջանա:
«Իմ կարիերան ավարտեցի մեկ տարի առաջ: Ներկայումս ես այլ գործերով եմ զբաղված, բայց եթե ազգային հավաքականը իմ կարիքը զգա, ապա ես առանց մտածելու կընդունեմ առաջարկը: Դա մեծ պատիվ կլինի ինձ համար», - Բեքհեմի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: