211652_close_icon
views-count10589 դիտում article-date 18:46 01-02-2016

19-ամյա Լևոնը կրակելով ինքն իր վրա` ինքնասպանության փորձ է կատարել` ծառայությունց խուսափելու համար

19-ամյա Լևոն Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով` շարքային զինվորական, ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով կատարել է անդամախեղում` իրեն ամրակցված ԿՁԳ-74 տեսակի CA 8972 համարի գնդացրից կրակոց է արձակել իր աջ ձեռքին և իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս` աջ դաստակի 2-րդ մատի միջային ֆալանգի միջանցիկ հրազենային գնդակային վիրավորման ձևով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր