4762 դիտում
17:39 01-02-2016
Զավենը դաժան հնարքներով փորձել է փախցնել նախկին կնոջը եւ ոչ միայն
51-ամյա Զավեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գնացել է կնոջ` Սերինե Դավթյանի հայրական տուն, որտեղ դանակը ձեռքին, մոտենալով տան դարպասին, կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել, մասնավորապես` ասելով, որ սպանելու է նրան, իսկ Սերինե Դավթյանը սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով` սարսափած փախել է տանից:
Բացի այդ, մեկ այլ օր Զավեն Մկրտչյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է կնոջ հայրական տուն և անցնելով տնամերձ հողամասի սահմանային ցանկապատը, մոտեցել է տանը, ոտքի հարվածով ջարդել տան մուտքի դռան փականը, Սերինե Դավթյանի կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան, նրան առևանգելու և իր հետ տուն տանելու նպատակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, այն է` բռնել է մազերից, քաշելով հանել տանից ու գետնաքարշ տարել մինչև տնամերձ հողամասի վերջը` պատճառելով Սերինե Դավթյանին ֆիզիկական և հոգեկան տառապանքներ` ուժեղ ցավ, ձախ կրծքի, ձախ ազդրի, աջ ծնկահոդի մակերեսի արյունազեղումների ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, միաժամանակ բազմիցս տվել է սպանության սպառնալիքներ:
Հասնելով մետաղյա ցանկապատին և զգալով, որ Սերինե Դավթյանի դիմադրության պայմաններում, ցանկապատի վրայով անցնելն անհնար է կամ շատ դժվար, նրա դիմադրությունը ճնշելու և խոչընդոտը հեշտությամբ հաղթահարելու համար, դիմել է տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրման, այն է` գրպանից հանելով նախապես իր հետ վերցրած թունաքիմիկատով լի շիշը, բացել է խցանը, բռնել նրա մազերից և շիշը մոտեցրել է դեմքին, սպառնացել, որ թույնը բռնությամբ կխմեցնի, կսպանի նրան:
Սերինե Դավթյանը սպառնալիքները իրականացնելու իրական վտանգ է զգացել և պաշտպանվելու նպատակով ձեռքով հարվածել է շշին, որից հետո համաձայնվել է գնալ նրա հետ: Այնուհետև գրկելով Սերինե Դավթյանի ուսերից, նրա հետ գլորվելով անցել է մետաղյա ցանկապատը, որի հետևանքով պատռվել է Սերինե Դավթյանի հագուստը: Ցանկապատն անցնելուց հետո կրկին բռնել է կնոջ մազերից և քաշելով փորձել է տանել, սակայն ձայներ լսելով նրանց են մոտեցել Սերինե Դավթյանի մայրը` Լաուրա Լևոնյանը` բահը ձեռքին և հարևանուհի Ռուզաննա Մինասյանը, աղմկել, սպառնացել են, որից հետո իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել հանցանքը, թողել է Սերինե Դավթյանին և փախել:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2271 դիտում
18:00 09-10-2014
Շիրակի մարզում 31-ամյա երիտասարդը փորձել է փախցնել նախկին կնոջը
15403 դիտում
16:59 01-06-2016
Զավենը նկատողություն է արել մորեղբոր դստեր հասցեին, ապա դանակահարել նրա քրոջ ամուսնուն
4923 դիտում
16:17 08-07-2015
Իջեւանում 2 երիտասարդ փրկել են Հայկանուշին, ում 34-ամյա Կարենը փորձել է ընկերների հետ փախցնել
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը