Իջեւանում 2 երիտասարդ փրկել են Հայկանուշին, ում 34-ամյա Կարենը փորձել է ընկերների հետ փախցնել
34-ամյա Կարեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ, Իջևան քաղաքի Անակախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմացից առանց համարանիշի Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայով բացահայտ բռնության գործադրմամբ ամուսնության նպատակով փորձել են առևանգել Հայկանուշ Միրումյանին, սակայն Իջևան քաղաքի բնակիչներ Էդվարդ Գալստյանի և Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքոմ Կարեն Մարտիրոսյանն և մյուսներն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: