Զավենը նկատողություն է արել մորեղբոր դստեր հասցեին, ապա դանակահարել նրա քրոջ ամուսնուն
Զավեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից մորեղբոր կրտսեր դստերը նկատողություն անելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս քրոջ ամուսնու` Կարեն Շաքարյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնի շրջանին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:
Այսինքն, նա մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: