211652_close_icon
views-count2271 դիտում article-date 18:00 09-10-2014

Շիրակի մարզում 31-ամյա երիտասարդը փորձել է փախցնել նախկին կնոջը

31-ամյա Նիկոլ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգականների Կ. Ղարագյոզյանի եւ Խ. Մաթեւոսյանի հետ վերջինիս ավտոմեքենայով ընթանալիս պատահաբար հանդիպել է իր նախկին կնոջը՝ Հ. Մազմանյանին: Վերջինիս հետ խոսելու եւ հաշտվելու նպատակով խնդրել ու կանգնեցրել է մեքենան, իջել մեքենայից ու մոտենալով Հ. Մազմանյանին՝ փորձել զրուցել նրա հետ: Վերջինիս կողմից մերժում ստանալով՝ Նիկոլ Ստեփանյանի մոտ դիտավորություն է առաջացել առեւանգելու Հ. Մազմանյանին ու դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ, փորձել է նստեցնել ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր