Ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել Լեհաստանում. կա 11 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեհաստանում վթարի է ենթարկվել ավտոբուսը, որում ռուսաստանցի 33 զբոսաշրջիկ է եղել:
Պատահարի արդյունքում տուժել է 11 հոգի, այդ թվում՝ վարորդը: Միջադեպը տեղի է ունեցել Սվեբոձիցե քաղաքի մոտ:
Ավտոբուսը Պրահայից Մոսկվա վերադառնալիս է եղել: Թաց ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել մարդատար մեքենայի, որից հետո շրջվել է և հայտնվել ճամփեզրին:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մնացած զբոսաշրջիկներին տրամադրել են թարգմանիչ և ուղարկել մոտակա հյուրանոցը: