Սև Fiat 500L-ը, որից Հռոմի պապն օգտվել էր ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգ կատարած իր այցի ժամանակ, վաճառվել է աճուրդում
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգ 2015 թվականի սեպտեմբերին կատարած այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին սպասարկած սև գույնի Diat 500 L մակնիշի ավտոմեքենան վաճառվել է աճուրդում, հաղորդում է Reuters-ը:
Մեքենայի նախնական գին էր հայտարարվել 19 հազար ԱՄՆ դոլարը, իսկ վաճառվել է 82 հազար դոլարով:
Մեքենան ձեռք բերելու համար պայքրում էր 19 գնորդ, իսկ աճուրդը տևել է ընդամենը 11 րոպե: Գումարը ուղղվելու է Ֆիլադելֆիայում կաթոլիկ եկեղեցու կարիքները հոգալուն: