211652_close_icon
views-count43196 դիտում article-date 19:48 28-10-2017

Ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. «Սարի տակ» հացատան մոտ բախվել են «УАЗ»-ն ու «Fiat»-ը. «Fiat»-ում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հոկտեմբերի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի «Սարի Տակ» հացատան հարևանությամբ բախվել են Ալբերտ Մարկոսյանի վարած «УАЗ» մակնիշի 35 AD 610 համարանիշի և Տիգրան Հոկաբյանի վարած «Fiat» մակնիշի 77 VP 677 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Fiat»-ի շարժիչի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել և այն մարվել է քաղաքացիների ուժերով: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ մյուսը՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր