211652_close_icon
views-count2201 դիտում article-date 12:20 30-01-2016

Հայաստանյան բանկերը հունվարի 24-29-ին տեղաբաշխել են 37 մլն ԱՄՆ դոլար

Հունվարի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,770,526 դոլար 487.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,432,928 ԱՄՆ դոլար 489.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 25,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,443,000 EUR 527.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,181,189 EUR 532.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,077,560,917 ռուբլի 6,11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 527,194,607 ՌԴ ռուբլի 6.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:: Հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր