26-ամյա ավստրալուհին հնգյակ է ունեցել. տեսանյութ
Ավստրալիայի Պերտ քաղաքում 26-ամյա ավստրալուհին, ում հղիության լուսանկարները վերջերս մեծ դիտումներ էին արձանագրել համացանցում` հնգյակ է ունեցել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քիմ Տուչին ուներ 3 երեխա` 2 աղջիկ և 1 տղա: Նա և իր ամուսինը ցանկանում էին ևս մեկ տղա ունենալ: Իսկ բժիշկներն էլ հղի կնոջը հայտնել էին, որ զույգ է ունենալու:
«Այնքան ուրախ էի, որ երկվորյակ եմ ունենալու, սակայն չէի կարող մտածել, թե իրականում ինչ է սպասվում»,- պատմել է Տուչին:
Այն մասին, որ ընտանիքը կավելանա ևս 5 երեխայով, հայտնի է դարձել ուլտրաձայնային հետազոտության ընթացքում` հղիության 2-րդ կեսին: Իմանալով այդ մասին, միակ բանը, որ կարողացել է անել Տուչին` դա ծիծաղելն է եղել:
Ի դեպ` ծննդաբերությունը տևել է ընդամենը 2 րոպե:
Ներկայացնում ենք տեսանյութը: