104219 դիտում
14:11 03-05-2017
Հնգյակ ունեցած Կարապետյանների ընտանիքին կհատկացվի 7.5 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը այսօր հնգյակ ունեցած մեծամորցի Կարապետյանների ընտանիքին կհատկացնի 7.5 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրին՝ 1.5 միլիոնական դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը։
«Շնորհավորում ենք մեր հերոս մայրիկին :)))))
Մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ:
Այսինքն՝ ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամնն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ:
ՀԳ. Ճիշտը միանգամից 5 երեխա ունենալն է :)»,-գրառել է Ա. Դանիելյանը։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065969/]հայտնել [/url]էինք, որ Կարապետյանների ընտանիքում միանգամից հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և 1 տղա։ Նրանք գտնվում են գլխավոր բժիշկ Միքայել Մանուկյանի անմիջական հսկողության ներքո։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը հայտնել էր, որ «Էրեբունի» հիվանդանոցի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հնգյակ է ծնվել. «Բազմաթիվ ծնունդներ են եղել մեզ մոտ՝ ծննդատանը, այդ թվում՝ եռյակներ, երկվորյակներ, ու հիմա երեխաներն ու նրանց մայրը գտնվում են մեր բժիշկների հսկողության տակ և առիթից օգտվելով՝ թե՛ իմ, թե՛ հիվանդանոցի ողջ բուժանձնակազմի կողմից շնորհավորում ենք ընտանիքի անդամներին»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխաների հայրը՝ 24-ամյա Վարդանը, ասաց. «Շոկի մեջ ենք, ճիշտն ասած։ Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են»։
Փոքրիկները լույս աշխարհ են եկել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1037 դիտում
13:17 12-11-2015
Տուլայի վթարում զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին կհատկացվի 1,5 մլն դրամ
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»