1083 դիտում
20:48 29-01-2015
Բանակի օրվան նվիրված միջոցառում՝ Սանկտ-Պետերբուրգում
Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ (շուրջ 80 հոգի), ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Բանակի օրվա առթիվ ՀՀ զինված ուժերի 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի մեդալներով և կրծքանշաններով:
Հանդիսավոր միջոցառմանը նախորդեց Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում տեղի ունեցած ժամերգությունը:
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
20:09 29-01-2014
Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառում` Սանկտ Պետերբուրգում
1723 դիտում
22:46 29-01-2016
Սանկտ Պետերբուրգում Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել
2137 դիտում
22:48 31-01-2019
Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել Սանկտ-Պետերբուրգում
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1930 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է