18017 դիտում
17:41 29-01-2016
Աշոտ Աղաբաբյանը խորին վշտակցություն է հայտնում Ներսես Կարապետյանի ընտանիքին` անժամանակ կորստի համար
Իմ, Անկախության Բանակի մարտիկների և համախոհ կուսակիցներիս կողմից խորին վշտակցություն եմ հայտնում Ներսես Կարապետյանի ընտանիքին` անժամանակ կորստի համար:
Ներսեսն, իր մարդկային բարձր որակներով, ազգի և պետության հանդեպ նվիրումով միշտ բարձր է գնահատվել բոլորիս կողմից:
Նրա կորուստը զգալի է, սակայն նրա հիշատակը վառ կմնա և կապրի բոլորիս սրտերում և հիշողություններում:
Նա հեռացավ, մեզ թողնելով ջերմ հուշեր և իր իսկ ստեղծագործությունը` Հայաստանի Հանրապետական Կուսակցության զինանշանը:
Ներսես Հրայրի Կարապետյանը ծնվել է 1961թ. սեպտեմբերի 26-ին, ծառայողի ընտանիքում: Մայրը եղել է քիմիկոս, հայրը` դասախոս: Միջնակարգ կրթությունը ստացել է Ն. Կուպսկայայի (ներկայիս` Նիկոլ Աղբալյանի) անվան դպրոցում: Դեռ պատանի տարիքից տարված է եղել արվեստով, փայլուն նկարիչ էր իր յուրօրինակ աշխարհընկալումով: Զուգահեռ սովորել է Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցում: 1985թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի Ռեպինի անվան ակադեմիա, մասնավոր արվեստանոցներում կերտել է իր կտավները, բայց ավաղ հոր հանկարծամահ լինելու պատճառով, ուսումը թողել է կիսատ և 1987թ. վերադառնալով Հայաստան անցնել բանվորական աշխատանքի:
Կարճ ժամանակահատված անց, նա դարձել է 1988թ. «շարժման» ակտիվ մասնակիցներից մեկը: 1988-ին իր համախոհների հետ հրապարակել է «Հայրենիք» և «Հորդորակ» ազգային-քաղաքական հանդեսները:
Աշոտ Նավասարդյանի նախաձեռնությամբ, Ներսեսը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետական Կուսակցության զինանշանի ստեղծմանը:
1990-1991թթ. «Անկախության Բանակ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Երասխավանի, Վայքի և Նոյեմբերյանի շրջանների սահմանների պաշտպանությանը և մարտական գործողություններին:
Ամուսնացել է 1990թ.-ին, ունի 2 որդի և 1 դուստր: Նրա որդիները նույնպես պատվով ծառայել են Ազգային Բանակում:
1999-ին բժիշկները Ներսեսի մոտ ախտորոշել էին ծանր ու անբուժելի հիվանդություն` ցրված կամ թափառող սկլերոզ: Հիվանդության զարգացմանը զուգընթաց, առողջական վիճակը գնալով բարդացավ:
Ներսես Կարապետյանը կյանքին հրաժեշտ տվեց 2016թ.-ի հունվարի 28-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1159 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
745 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1420 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ