Ավետիսյանների դուստրը հեռուստատեսությամբ էր իմացել իր հարազատների դաժան սպանության մասին
Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը հարազատների սպանության մասին իմացել էր հեռուստատեսությամբ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Լ. Ավետիսյանը եւ նրա ամուսինը խնդրեցին դատարանին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքը:
Լուսինե Ավետիսյանը նաեւ պատմեց, որ ամեն օր առավոտյան միշտ զանգահարել է հարազատներին, բայց այդ օրը զանգերին պատասխանող չի եղել: Ավետիսյանների մյուս դստեր՝ Անահիտի ցուցմունքներով էլ նա մոր հետ վերջին անգամ խոսել է դեպքի նախօրեին: Այդ օրը իր զանգերը անպատասխան են մնացել: Իսկ հարեւանուհին էլ՝ Կարինե Ավետիսյանը, ով նաեւ Սերյոժա Ավետիսյանի ազգականն է, ասաց, որ այդ օրը ինքն այնպիսի աղմուկ չի լսել, որ օգնության հասներ, իսկ առավոտյան ժամը 6-ից հետո գմփոց է լսել եւ իրեն թվացել է, թե երկրաշարժ է: Ավելի ուշ գնացել է աշխատանքի:
Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/29/75745/]հայտնել [/url]էինք, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում այսօր՝ հունվարի 29-ին, մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության գործով հերթական դատական նիստը: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այսօր շարունակվելու է Ավետիսյանների հարազատների հարցաքննությունը: Նախորդ դատական նիստին վատ ինքնազգացողության պատճառով նրանք խնդրել էին հետաձգել իրենց հարցաքննությունը: Այս անգամ եւս վկաների ցուցմունքները ուղիղ միացմամբ չեն հեռարձակվում:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը հենց դատարանի դահլիճում վատացել էր: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել [/url]էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր: