Խոսքերն անզոր են փարատելու Ավետիսյանների հարազատների վիշտը. Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Սերյոժա Ավետիսյանի մահվան դեպքին, իր «ֆեյսբուքյան» էջում գրել է.
«Ցավով տեղեկացա փոքրիկ Սերյոժայի կորստի մասին:
Հիրավի, խոսքերն անզոր են փարատելու Ավետիսյանների հարազատների ու վերջին իրադարձություններից ցնցված մեր հայրենակիցների վիշտը: Ուժ ու տոկունություն մեզ բոլորիս: Թող Աստված փոքրիկի հոգին լուսավորի»: