9563 դիտում
08:57 29-01-2016
Սամվել Ալեքսանյանի լուրջ մտավախությունները. իրեն բոլորը ուզում են «քցել». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մեջ մտնող «Փակ շուկա» առևտրի կենտրոնը նախօրեին փակվել է և բացվել երեկ։ Առևտրի կենտրոն այցելած հաճախորդներին դիմավորել է «սանիտարական օր» գրառմամբ ցուցանակը։
Թե ինչ է նշանակում «սանիտարական օր», պարզել չհաջողվեց։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ «Փակ շուկայում» հաշվառում է իրականացվել պարզելու վաճառված ապրանքների քանակն ու ստացված հասույթի համապատասխանությունը։ Սովորաբար աշխարհում հայտնի բրենդների 24-ժամյա ռեժիմով աշխատող սուպերմարկետները նման «սանիտարական օր» հայտարարում են միայն բացառիկ դեպքերում, իսկ «Սիթիներում» դա սովորական բնույթ Է կրում։ Եվ դա պայմանավորված Է նրանով, որ ցանցի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն բոլորը ուզում են «քցել»։ Այդ իսկ պատճառով «Սիթիները» հաճախակի այսպիսի «սանիտարական օրեր են» ունենում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան